Գազանջատում՝ Լոռու և Գեղարքունիքի մարզերում

Գազանջատում՝ Լոռու և Գեղարքունիքի մարզերում

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 5-ին ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 6-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Պ.Սևակի, Գ.Նժդեհի, Գետափնյա, Իսահակյան, Չիլինգարյան, Մ.Մաշտոցի փողոցների գազասպառողների գազամատակարարումը։

Նոր կառուցված գազատարը գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 5-ին ժամը 09։00-ից մինչև ժամը 19։00-ն, կդադարեցվի նաև Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ, Սարուխան, Լանջաղբյուր, Գեղարքունիք բնակավայրերի գազասպառողների, «ԳԱՀ-1» ՍՊԸ-ի (հացի արտադրամաս) գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 5-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 21:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Ամերիկյան, Դեսինի, Պրոմեթևս և Ռումինական փողոցներ, Վանաձոր քաղաքի «Տարոն-2» թաղամասի ՔՇՀ-3-ի գազասպառողների գազամատակարարումը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment