Կիրակի օրը մի խումբ հուդայական ծայրահեղականներ հարձակում են գործել Երուսաղեմի հայոց պատրիարքության մուտքի վրա՝ քարերով հարվածելով ու պղծելով այն: Այսօր հայտնի դարձավ, որ այդ հանցանքը կատարած անձինք հայտնաբերվել ու ձերբակալվել են: Թեմայի վերաբերյալ մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը:
«Հայտնի է, որ շաբաթ օրը երեկոյան մի խումբ՝ հավանաբար ծայրահեղ հուդայականներ հարձակում էին գործել հայ հոգևորականի վրա: Հավանաբար նրանք կարծում էին, որ իրենց համար սուրբ շաբաթ օրով քրիստոնյայի հանդիպելը վիրավորում է իրենց արժանապատվությունը: Նույն օրը, արդեն կեսգիշերից հետո կամ նույն այդ անձինք կամ այլ խմբավորման ներկայացուցիչներ, գրոհել էին արդեն հայկական պատրիարքության սուրբ Հակոբաց վանքի դարպասը: Նախ մի քանի անգամ թքել են դարպասի վրա, քարեր են նետել, ձեռքով են հարվածներ հասցրել, այնուհետ, երբ նկատել են, որ ազգությամբ հայ մի կին տեսանկարահանում է իրենց արածը, արդեն սկսել են քարեր նետել նրա ուղղությամբև հնչեցնել հայհոյանքներ»,-ասել է Երկանյանը:
Նման դեպքերը հաճա՞խ են տեղի ունենում: Ինչո՞վ է պայմանավորված հայերի հանդեպ հուդայական ծայրահեղականների այդպիսի վերաբերմունքը: Այդ անձանց պատժո՞ւմ են:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: