Կառավարությունը «Վարչաֆեստ 2026»-ի անցկացման համար կհատկացնի 178 մլն դրամ • Tribune.am

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 178 մլն դրամ է հատկացվելու «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնի կազմակերպման և անցկացման նպատակով։ Փառատոնը կանցկացվի Սևանա լճի ափին։ Այս մասին գրում է Factor․am-ը։

ԿԳՄՍ նախարարության հիմնավորմամբ՝ նպատակն է բացահայտել ու խրախուսել երիտասարդ երաժշտախմբերին, զարգացնել կենդանի երաժշտությունը, խթանել ներքին զբոսաշրջությունը և ձևավորել ամենամյա մշակութային միջոցառում։

Leave a Comment