Դատավորների թեկնածուների միասնական համալրված ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով անցկացված հատուկ կարգով որակավորման գրավոր քննության արդյունքներն ամփոփվել են։ Բարձրագույն դատական խորհրդի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ անհրաժեշտ անցողիկ միավորները հաղթահարել և հարցազրույցի փուլ են անցել երկու հավակնորդ։
Առավել բարձր արդյունքը գրանցել է Ներսես Ժիրայրի Զեյնալյանը, որը թեստային առաջադրանքների փուլում ստացել է 50 միավոր, իսկ իրավական խնդիրների գնահատման արդյունքում՝ 31.5 միավոր։ Նրա հանրագումարային արդյունքը կազմել է 81.5 միավոր։
Երկրորդ թեկնածուն՝ Հայկ Վահանի Քամալյանը, թեստային առաջադրանքների համար ստացել է 46 միավոր, իսկ իրավական խնդիրների լուծման համար՝ 34 միավոր՝ ապահովելով 80 միավոր ընդհանուր արդյունք։