Քրեական մասնագիտացման դատավորների թեկնածուների մրցույթում հարցազրույցի փուլ է անցել երկու հավակնորդ

Դատավորների թեկնածուների միասնական համալրված ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով անցկացված հատուկ կարգով որակավորման գրավոր քննության արդյունքներն ամփոփվել են։ Բարձրագույն դատական խորհրդի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ անհրաժեշտ անցողիկ միավորները հաղթահարել և հարցազրույցի փուլ են անցել երկու հավակնորդ։

Առավել բարձր արդյունքը գրանցել է Ներսես Ժիրայրի Զեյնալյանը, որը թեստային առաջադրանքների փուլում ստացել է 50 միավոր, իսկ իրավական խնդիրների գնահատման արդյունքում՝ 31.5 միավոր։ Նրա հանրագումարային արդյունքը կազմել է 81.5 միավոր։

Երկրորդ թեկնածուն՝ Հայկ Վահանի Քամալյանը, թեստային առաջադրանքների համար ստացել է 46 միավոր, իսկ իրավական խնդիրների լուծման համար՝ 34 միավոր՝ ապահովելով 80 միավոր ընդհանուր արդյունք։

Leave a Comment