Ուժի մեջ է մտել Ռուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը: Ռուսաստանի կառավարության այս որոշումից տուժող երկրների թվում կարող է լինել նաև Հայաստանը: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Դե գիտենք, որ արդեն մի քանի շաբաթ է՝ ինչ Ռուսաստանում վառելիքային ճգնաժամ է: Պատճառը ուկրաինական ԶՈՒ-ի հարվածներն են՝ ռուսաստանյան նավթավերամշակող ձեռնարկությունների վրա: Այս տարվա սկզբից առնվազն 200 այդպիսի հարված է եղել, տասնյակ վերամշակող ձեռնարկություններ շարքից դուրս են եկել և ստեղծված իրավիճակում Ռուսաստանը դժվարությամբ է կարողանում ապահովել սեփական կարիքները և անգամ ստիպված է եղել խնդրելով օգնություն բարեկամ պետություններից՝ Բելառուսից, Ղազախստանից, Չինաստանից, Հնդկաստանից, և ահա հունիսի 28-ին Վլադիմիր Պուտինը հանձնարարել էր կառավարությանն առաջարկներ ներկայացնել՝ վառելիքի, մասնավորապես՝ դիզվառելիքի արտահանումը սահմանափակելու վերաբերյալ»,-ասել է Երկանյանը:
Ինչպե՞ս դա կազդի Հայաստանի վրա: Ի՞նչ պետք է անենք խնդիրներից խուսափելու համար: Իսկ Ադրբեջանի՞ց: Սեփական նավթամշակող գործարան ունենալու համար ի՞նչ է հարկավոր:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: