Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) քննարկվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը։ Վարույթի շրջանակում Արդարադատության նախարարությունը պնդում էր, որ դատավորը բազմաթիվ դեպքերում խախտել է դատական ակտերի կազմման և տրամադրման օրենսդրական ժամկետները։
Iravaban.net– ի փոխանցմամբ Խորհուրդը որոշեց բավարարել միջնորդությունը և Գագիկ Հարությունյանին հայտարարել խիստ նկատողություն։