Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է ներքին անվտանգության հարցերը

Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է ներքին անվտանգության հարցերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպմանը քննարկել է ներքին անվտանգությանն առնչվող հարցեր:

Զեկույցներով հանդես են եկել Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը և Ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը։ Այնուհետև խորհրդակցության մասնակիցներն անդրադարձել են հարևանների հետ Ռուսաստանի հարաբերությունների թեմային:

Նախորդ անգամ Պուտինը խորհրդի անդամների հետ խորհրդակցություն էր անցկացրել հունիսի 19-ին։ Այդ ժամանակ նրանք քննարկել էին արտաքին քաղաքականության հարցեր։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment