Շվեյցարիան հաղթեց Կանադային. երկուսն էլ փլեյ-օֆֆում են, այնտեղ են նաեւ Բրազիլիան ու Մարոկկոն

Խմբային փուլի վերջին խաղում Բրազիլիայի եւ Մարոկկոյի հավաքականներն ապահովեցին իրենց մասնակցությունը փլեյ-օֆֆին։

Բրազիլիայի հավաքականը 3։0 հաշվով ջախջախեց Շոտլանդիային։ Մարոկկոյի հավաքականը դժվարությամբ  4։2 հաշվով հաղթանակ տարավ Հայիթիի նկատմամբ։ C խմբում երրորդ տեղում հայտնված Շոտլանդիայի հավաքականը դեռ կարող է պայքարել փլեյ-օֆի համար, թեեւ մեկնաբանները նշում են, որ նա գրեթե կորցրել է այդ հնարավորությունը։

Փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորություն կունենան խմբերում երրորդ տեղն զբաղեցրած ութ լավագույն հավաքականները։

Առաջնության հաջորդ փուլ դուրս կգա նաեւ Շվեյցարիայի հավաքականը, որը B խմբի առաջատարն է։

Այն  2։1 հաշվով հաղթանակ տոնեց  Կանադայի նկատմամբ։ Խմբում երկրորդ տեղը զբաղեցրած կանադացիները եւս կշարունակի պայքարն առաջնությունում։

Leave a Comment