Ի՞նչ վտանգներ է տեսնում Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում

Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է որպես այն ինտեգրացիոն միավորումներին հարված հասցնելու փորձեր, որոնցում Ռուսաստանը մասնակցություն ունի։ «РИА Новости»-ի փոխանցմամբ այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Ընդ որում, սերմանվում են պատրանքային պատկերացումներ այն մասին, թե կարելի է վերանայել այն ժողովուրդների պատմությունն ու աշխարհագրությունը, որոնք դարեր շարունակ ապրել են կողք կողքի և միշտ օգնել են միմյանց», — ասել է Ռուսաստանի նախագահի օգնականը:

Leave a Comment