Զառիթափ և Սերս բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

Հունիսի 23-ին` ժամը 10։00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Զառիթափ և Սերս բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ:

«Խնդրում ենք չանհանգստանալ»,- նշվում է ՀՀ ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ:

Leave a Comment