Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» իմացել է մրցակցին Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում։
ՈՒԵՖԱ-ի գրասենյակում տեղի ունեցած վիճակահանության արդյունքում՝ «Արարատ-Արմենիան» կմրցի Լատվիայի չեմպիոն «Ռիգայի» հետ։
Առաջին հանդիպումը տեղի կունենա Երևանում։