«Արարատ-Արմենիան» կմրցի Լատվիայի չեմպիոն «Ռիգայի» հետ․ ՉԼ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» իմացել է մրցակցին Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում։

ՈՒԵՖԱ-ի գրասենյակում տեղի ունեցած վիճակահանության արդյունքում՝ «Արարատ-Արմենիան» կմրցի Լատվիայի չեմպիոն «Ռիգայի» հետ։

Առաջին հանդիպումը տեղի կունենա Երևանում։

Leave a Comment