10/51 և 35/65 տեղամասերում պետք է վերաքվեարկություն նշանակվի. Համբարձում Մաթևոսյան

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ, շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ երկու ընտրատեղամասերի հետ կապված, որտեղ ընտրությունների արդյունքներն անվավեր են ճանաչվել, պետք է վերաքվեարկություն նշանակվի:

Մաթևոսյանը վկայակոչեց իր իրավաբան գործընկերներին, որոնց հետ զրույցներում է պարզել վերոհիշյալը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ արտահերթ նիստում անվավեր է ճանաչել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները թիվ 10/51 և թիվ 35/65 ընտրական տեղամասերում:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում

Leave a Comment