
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ, շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ երկու ընտրատեղամասերի հետ կապված, որտեղ ընտրությունների արդյունքներն անվավեր են ճանաչվել, պետք է վերաքվեարկություն նշանակվի:
Մաթևոսյանը վկայակոչեց իր իրավաբան գործընկերներին, որոնց հետ զրույցներում է պարզել վերոհիշյալը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ արտահերթ նիստում անվավեր է ճանաչել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները թիվ 10/51 և թիվ 35/65 ընտրական տեղամասերում: