ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները. ԲՀԿ-ի ԱԺ անցնելը հարցականի տակ է

ԿԸՀ-ն այսօրվա արտահերթ նիստում ամփոփել է ԱԺ 2026 թ. հունիսի 7-ի ընտրությունների նախնական արդյունքները։

Նիստն սկսվել է 35 րոպե ուշացումով։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնել է, հանձնաժողովի կայքում տեղադրված նախնական տվյալներում ընդգրկված չեն էլեկտրոնային քվեարկության արդյունքները։ ԿԸՀ-ում այսօր ստորագրված արձանագրություններում հաշվի են առնվել եւ այդ տվյալները, եւ ճշտել են արդյունքները մինչեւ 1000- րդ-ական տոկոսները։

ԿԸՀ նախագահը նշել է, որ սրանք նախնական արդյունքներ են եւ դեռ իրականացվելու է վերահաշվարկի փուլ՝ անկախ քաղաքական ուժերի դիմումների։

Այսօր ստորագրված արձանագրությունների համաձայն՝ ԱԺ ընտրություններին մասնակցել է ընտրողների 58.94 տոկոսը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է 727827 քվե, կամ ընտրողների 49.825%,
«Ուժեղ Հայաստան» դաշինք՝ 340088 քվե, կամ ընտրողների 22.281%,
«Հայաստան» դաշինք՝ 145113 քվե, կամ 9.934%,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 58378 կամ 3.996%։

Leave a Comment