Ընտրակաշառք և ճնշում․ ինչու՞ է պետք մերժել

Ընտրակաշառքը ժողովրդավարության ամենավտանգավոր խախտումներից մեկն է։ Երբ ընտրողին առաջարկում են գումար, ապրանք, ծառայություն կամ որևէ արտոնություն՝ քվեի դիմաց, խախտվում է ազատ ընտրության սկզբունքը և վտանգվում է ընտրությունների արդարությունը։

Օրենքը հստակ արգելում է ընտրակաշառքը։ Քարոզչության ընթացքում և հատկապես քվեարկության օրը թեկնածուներն ու կուսակցությունները իրավունք չունեն ընտրողներին նյութական օգուտ առաջարկել, փոխանցել կամ խոստանալ՝ նրանց կամքի վրա ազդելու նպատակով։ Ընտրակաշառքը կարող է դրսևորվել տարբեր ձևերով՝ կանխիկ գումար, սննդամթերք, նվերներ, ծառայություններ, աշխատանքի խոստում կամ այլ արտոնություններ։

Սակայն ընտրակաշառքը միայն իրավական խնդիր չէ։ Այն խաթարում է քաղաքացիների հավասարությունը, նվազեցնում հանրային վստահությունը և աղավաղում ժողովրդի իրական կամարտահայտությունը։ Եթե քաղաքացին քվեարկում է ոչ թե իր համոզմունքով, այլ նյութական ազդեցության կամ վախի պատճառով, ընտրությունը դադարում է լինել ազատ։

Ճնշումը նույնպես ընտրական իրավունքի լուրջ խախտում է։ Այն կարող է լինել բացահայտ կամ թաքնված։ Օրինակ՝ երբ մարդուն ստիպում են մասնակցել հավաքի, վերահսկում են նրա ընտրությունը, սպառնում են աշխատանքից ազատել, զրկել սոցիալական աջակցությունից կամ այլ խնդիրներ ստեղծել՝ սա արդեն անօրինական ազդեցություն է ընտրողի կամքի վրա։

Մանրամասները տեսանյութում

Leave a Comment