Սա նախընտրական շոու է, ինչի համար ցավում եմ․ Գոհար Մելոյանը՝ զորահանդեսի մասին

«Հեռանկարը» հյուրընկալել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, պատգամավորության թեկնածու Գոհար Մելոյանին։ Հիմնականում զրուցը ծավալվել է նախըտրական թեմաների շուրջ։ Անդրադարձ է եղել քարոզաշավի ընթացքին, ժողովրդի սպասումներին, ժողովրդագրության մասին վիճակագրական տվյալներին, «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրերին։

Հյուրը անդրադարձել է նաև օրվա խորհրդին։ Գոհար Մելոյանը շնորհավորել է հայրենակիցներին մայիսի 28-ի կապակցությամբ, պատասխանել նաև զորահանդեսի մասին հարցին։

«Ես այն սերունդն եմ, որ զորահանդեսներով է մեծացել։ 8 տարի մեր երկրում զորահանդես չէր անցկացվել։ Սա նախընտրական շոու է, ինչի համար ցավում եմ»,-մասնավորապես նշել է Գոհար Մելոյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Leave a Comment