Վրաստանը Թուրքիային է վերադարձրել ավելի քան 8 տոննա լոլիկ՝ սանիտարական նորմերին չհամապատասխանելու պատճառով։
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մասնագետները լոլիկի խմբաքանակում հայտնաբերել են կարանտինային վնասատուի հետքեր։
Ստուգման արդյունքների և գործող կանոնակարգերի հիման վրա որոշում է կայացվել 8,2 տոննա բեռը վերադարձնել արտահանող երկիր՝ Թուրքիա։
