Բաքվի մամուլը պնդում է, թե Ռուբեն Վարդանյանին կարող են արտահանձնել Ուկրաինային․ որքանո՞վ է դա իրատեսական

Ադրբեջանական մամուլում լուրեր են տարածվում այն մասին, թե իբր Բաքվի իշխանական ատյաններում քննարվում է Ռուբեն Վարդանյանին Ուկրաինային արտահանձնելու հնարավորությունը: Ըստ այդ տեղեկություների, Արցախի նախկին պետնախարարին կարող են փոխանցել Ուկրաինայի իրավապահներին, որոնք իբր նրան քրեորեն հետապնդելու հիմքեր ունեն: Որքանո՞վ են հավաստի այդ տեղեկությունները: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Այս տեղեկությունն առաջինը հայտնել է ադրբեջանական «Այնա» թերթը. այն հեղինակավոր պարբերական է, բայց կոնկրետ այս դեպքում շատ կասկածելի հիմքեր ունի այս տեղեկությունը: Պարբերականը պնդում է, թե իբր Ադրբեջանի իշխանությունները պատրաստվում են կամ քննարկում են Ռուբեն Վարդանյանին Ուկրաինային արտահանձնելու հնարավորությունը, որպեսզի Կիևում նա պատասխանատվության կանչվի՝ իբրև թե Դոմբասում անջատողականությանն աջակցելու և Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմը ֆինանսավորելու համար: Պարբերականը գրում է, որ այս քայլով Իլհամ Ալիևը մի քանի խնդիր կլուծի՝ մասնավորապես բարդ վիճակի մեջ կդնի Արևմտյան այն քաղաքական գործիչներին, իրավապաշտպաններին և լրատվամիջոցներին, որոնք հիմա Ռուբեն Վարդանյանին ներկայացնում են որպես ռեժիմի զոհ և քաղբանտարկյալ»,-ասել է Երկանյանը:

Կիևում Վարդանայնը իսկապե՞ս ինչ-որ բանի մեջ է մեղադրվում է: Ուկրաինայում Վարդանյանի դեմ անհատական պատժամիջոցներ կիրառելու որոշո՞ւմ է եղել:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Leave a Comment