Պակիստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ասիմ Մունիրի այցը Իրան խիստ արդյունավետ էր և հանգեցրել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև հակամարտության կարգավորման առաջընթացի: Այս մասին հայտնել է Պակիստանի բանակի միջգերատեսչական հասարակայնության հետ կապերի վարչությունը։
«(Պակիստանի) բանակի շտաբի պետ և պաշտպանական ուժերի գլխավոր շտաբի պետ, ֆելդմարշալ Ասիմ Մունիրն ավարտեց կարճ, բայց խիստ արդյունավետ պաշտոնական այցը Իրան», – ասվում է հայտարարության մեջ։ «Այցի ընթացքում ֆելդմարշալը հանդիպումներ է ունեցել Իրանի բարձր մակարդակի ղեկավարության հետ՝ որպես միջնորդական ջանքերի մի մաս, որոնք ուղղված են լարվածության թուլացմանը և կառուցողական ներգրավվածությանը նպաստելուն տարածաշրջանային լարվածության պայմաններում, որը պահպանվում է (ԱՄՆ-ի և Իրանի միջև – խմբ.) 2026 թվականի ապրիլի 8-ին կնքված հրադադարից հետո»։
Պակիստանի բանակի մամուլի ծառայությունը նշել է, որ «վերջին 24 ժամվա ընթացքում տեղի ունեցած ինտենսիվ բանակցությունները հանգեցրել են խրախուսական առաջընթացի հակամարտության կողմերի միջև վերջնական փոխըմբռնման հասնելու գործում»։ Քննարկումները կենտրոնացած էին բանակցային գործընթացի արագացման և Թեհրանի և Վաշինգտոնի միջև վերջնական համաձայնագրի կնքմանը նպաստելու վրա։
Մունիրը հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի, Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի և Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանի հետ։ Ինչպես հաղորդել է ISNA-ն, Իսլամաբադի ջանքերն ուղղված են տարաձայնությունները կարգավորելուն, սակայն հրամանատարի այցը «չի նշանակում նախնական պայմանների շուրջ փոխըմբռնման հասնել»։