Մ15 ԵԱ․ Շահեն Մարտիրոսյանը չեմպիոն է հռչակվել – armeniatoday.am

Հայաստանը ներկայացնող Շահեն Մարտիրոսյանը (68 կգ) հռչակվել է մինչև 15 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

Բուլղարիայի Սամոկով քաղաքում անցկացված մրցաշարի եզրափակչում հայ ըմբիշը 40 վայրկյանում 10։0 հաշվով հաղթել է թուրք Սարուխան Քարաօղլուին։

Եզրափակիչ դուրս գալու ճանապարհին Մարտիրոսյանը նաև 12։1 հաշվով հաղթել է վրացի, 10։4 հաշվով՝ ռուս, 8։2 հաշվով՝ մոլդովացի և 10։0 հաշվով՝ բուլղարացի մարզիկներին։

Leave a Comment