Բազմամարտ. Հայաստանի Փարաբազկամարտիկները Աշխարհի Մրցանիշ Հաստատեցին

Հունգարիոյ մայրաքաղաք Պուտափեշտի մէջ տեղի ունեցաւ Եւրոպայի 28-րդ փարաբազկամարտի ախոյեանութիւնը` 34 երկիրներու մասնակցութեամբ:

Հայաստանի հաւաքականը փայլուն արդիւնքներ ձեռք ձգեց` նուաճելով 17 մետալներ, 8 ոսկի, 3 արծաթ եւ 6 պրոնզ` գրաւելով խմբային 3-րդ դիրքը:

Մրցաշարքի գլխաւոր իրադարձութիւնը դարձաւ Հայաստանի եւ Մոլտովայի մարզիկներու պատմական պայքարը: Հայաստանի ներկայացուցիչ Վոլոդիա Բազէեան եւ մոլտովայի մարզիկ Նիքոլայ Տիկալիուկ սահմանեցին բազկամարտի պատմութեան աշխարհի նոր մրցանիշ:

Նստած դիրքէն, 65 քկ կշիռի կարգին մէջ, ձախ ձեռքով մենամարտը տեւեց մօտ 45-46 վայրկեան, որ գերազանցեց նախորդ մրցանիշը (26 վայրկեան):

Մոլտովացի մարզիկը յաղթեց, իսկ Բազէեան դարձաւ պրոնզէ մետալակիր:

Ստորեւ` արդիւնքները.

ՏՂԱՔ (ՆՍՏԱԾ)

55 քկ – Սարգիս Յարութիւնեան, աջ ձեռքով` առաջին դիրք:
65 քկ – Շահէն Բաբայեան, ձախ ձեռքով` 3-րդ դիրք, աջ ձեռքով` 2-րդ:
65 քկ (ՄՈՒԿ), Վոլոդիա Բազէեան, ձախ ձեռքով` 3-րդ դիրք, աջ ձեռքով` 2-րդ:
80 քիլոկրամէն վեր – Սարգիս Ստեփանեան, ձախ ձեռքով` 3-րդ դիրք:
100 քիլոկրամէն վեր – Սեւակ Սիմոնեան, աջ ձեռքով` առաջին դիրք:

ՏՂԱՔ (ԿԱՆԳՆԱԾ)

55 քկ – Վալտեր Յարութիւնեան, ձախ ձեռքով` առաջին դիրք, աջ ձեռքով` առաջին:
65 քկ – Գուրգէն Անտոնեան, ձախ ձեռքով` 3-րդ դիրք, աջ ձեռքով` 3-րդ:
90 քկ – Ռաֆայէլ Յարութիւնեան, ձախ ձեռքով` 3-րդ դիրք, աջ ձեռքով` 3-րդ:
85 քիլոկրամէն – Գէորգ Համբարձումեան, ձախ ձեռքով` առաջին դիրք:

ԱՂՋԻԿՆԵՐ (ԿԱՆԳՆԱԾ)

55 քիլոկրամէն վեր – Անահիտ Բաբաջանեան, ձախ ձեռքով` 2-րդ դիրք:
65 քիլոկրամէն վեր – Նայիրա Մեսրոպեան, ձախ ձեռքով` առաջին դիրք, աջ ձեռքով` առաջին:

Մրցանիշ` Վոլոտիա Բազէեան:

 

 

Leave a Comment