
Այսօր երկրի վարչապետը «ոսկեղենիկ հայերենով» պատասխանեց իր գործին նվիրված, առաքինի բժշկուհուն, որը պատերազմի ժամանակ կորցրել էր իր հարազատներին։ Այս մասին գրում «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը։
«Ամենազարհուրելին այն էր, որ այդ բոլոր հոխորտանքներին խրոխտ «ԱՅՈ» էր ասում նաև առողջապահության նախարարը։
Սիրելի բուժաշխատողներ, սիրելի հայրենակիցներ,
ընտրելուց առաջ անպայման նորից դիտեք այդ տեսանյութը և ինքներդ որոշեք՝ ի՞նչ Հայաստան եք ուզում ունենալ։
«Կզցնող» վարչապետ ու նրա հետ համակարծիք նախարարնե՞ր,
թե՞ երկիրը շենացնող, մարդուն ու արժանապատվությունը հարգող ղեկավարներ։
Զորակցությունս բժշկուհուն»,- գրում է Անուշ Պողոսյանը՝ տեղադրելով տեսանյութ։