
Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
«Այսօր՝ ապրիլի 24-ին, մենք հիշատակում ենք 1915-1917 թվականներին հայերի նկատմամբ իրականացված զանգվածային ոճրագործությունը: Անկեղծորեն կիսում ենք հայ ժողովրդի վիշտը նախնիների կրած տառապանքների համար։
Միանում ենք հայերին և խոնարհվում այս ողբերգության բոլոր զոհերի հիշատակի և վերապրողների առաջ»:
Նիդերլանդների դեսպանություն