Հարգանքի տուրք ենք մատուցում Մեծ Եղեռնի տարիներին աքսորված և սպանված անթիվ հայերի հիշատակին․ Թրամփ

Հարգանքի տուրք ենք մատուցում Մեծ Եղեռնի տարիներին աքսորված և սպանված անթիվ հայերի հիշատակին․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել ուղերձով՝ Ապրիլի 24-ի կապակցությամբ, տեղեկացնում է Սպիտակ տունը։ Ուղերձում, մասնավորապես, ասվում է․ 

«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում անթիվ հայերի հիշատակին, ովքեր աքսորվեցին և դաժանաբար սպանվեցին Մեծ Եղեռնի տարիներին: Մենք մեր անսասան համերաշխությունն ենք հայտնում յուրաքանչյուր ամերիկահայի և աշխարհասփյուռ հայությանը հիշատակի այս օրը՝ ոգեկոչելով ավելի քան 100 տարի առաջ տեղի ունեցած կործանարար իրադարձությունները, որոնք այսօր էլ շարունակում են ապրել այդ համայնքների հավաքական հիշողության մեջ:

Մարդկության պատմության այս սթափեցնող էջը հավերժ կմնա որպես հայ ժողովրդի անկոտրում ոգու և քրիստոնեության հիմքում ընկած հույսի վկայություն: Մենք հարգանքի տուրք ենք մատուցում հայերի կողմից անցյալի հսկայական ողբերգությունները հաղթահարելու և ավելի մեծ ապագա կերտելու գործում, որը սահմանվում է երկարատև բարգավաճմամբ, անվտանգությամբ և խաղաղությամբ։ Մենք պարտավորվում ենք նրանց կողքին լինել։ Միասին Միացյալ Նահանգները և Հայաստանը կշարունակեն իրենց աշխատանքն ավելի անվտանգ և բարգավաճ աշխարհ կառուցելու ուղղությամբ։

Իմ վարչակազմն ամրապնդում է մեր ռազմավարական գործընկերությունը՝ հայ ժողովրդի համար նշանակալի հնարավորություններ ստեղծելով և Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարատև կայունություն խթանելով։ Եվ հիմա ամերիկացիներն ու հայերը կողք-կողքի կանգնած են պատմական Խաղաղության խորհրդում՝ միավորված մեր նպատակի շուրջ՝ ուժի միջոցով խաղաղության նոր դարաշրջան սկսելու հարցում։

Հայոց հիշատակի այս օրը, երբ մենք սգում ենք Մեծ Եղեռնի ողբերգության ժամանակ զոհված անմեղ հոգիների համար, մենք վերահաստատում ենք մեր սուրբ կոչը՝ պաշտպանելու անմեղներին, առաջ մղելու բոլոր ժողովուրդների միջև խաղաղության գործը և մշակելու խորը երկյուղածություն Ամենակարող Աստծո հանդեպ, ով զորավիգ է լինում մեզ յուրաքանչյուր փորձության և հաղթանակի ժամանակ, որը մեզ պահում է յուրաքանչյուր փորձության և հաղթանակի ընթացքում»։

Leave a Comment