Ալեն Սիմոնյանը հանդիպել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 21-ին հանդիպել է Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քեւին Հեմիլթոնի հետ:

ԱԺ նախագահը շնորհավորել է Քեւին Հեմիլթոնին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները զարգացման նոր փուլ կթեւակոխեն:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությանը, համատեղ իրականացվող ծրագրերին, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող տարբեր հարցեր:

Leave a Comment