Ի՞նչ է հայտնի Ամերիկայի ամենահայաշատ քաղաքաի նոր քաղաքապետի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Կալիֆոռնիայի հայաշատ Գլենդել քաղաքը նոր քաղաքապետ ունի: Երեկ կայացած ընտրություններում քաղաքային վարչակազմի ղեկավար է ընտրվել մեր հայրենակից Ադրի Քասսահյանը: Ինչպե՞ս են անցել ընտրություններն ու ի՞նչ է հայտնի Քասսահյանի մասին: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Արդի կամ Ադրաշես Քասսահյանն այդ պաշտոնում կփոխարինի մեր մեկ այլ հայրենակից Արա Նաջարյանին և կստանձնի պարտականությունները ապրիլի 21-ին՝ կառավարելով Ամերիկայի ամենահայաշատ քաղաքը երկու տարվա ընթացքում: Գլենդելում ընտրություններն ուղիղ չեն, այսինքն՝ քաղաքացիները չեն ընտրում, այլ՝ քաղաքային խորհուրդն իր կազմից է ընտրում քաղաքապետ»,-ասել է Երկանյանը:

Հայ համայնքին կհաջողվի՞ պահպանել քաղխորհրդում մեծամասնությունը: Մունիցիպալ ընտրությունների հետ նույն օրը կայանալու է նաև այսպես կոչված փրայմերիզը, այսինքն՝ կոնգրեսի նախնական ընտրություները: Արդյո՞ք կան հայ թեկնածուներ:

Մանրամասները՝ ամբողջական տեսանյութում:

Leave a Comment