«էն. Պի. Էյ.»-ի բնական ախոյեանութիւնը վերջ գտաւ, եւ բոլոր խումբերը աւարտելէ ետք իրենց 82 մրցումները, շաբաթ օր պիտի սկսին փլէյ-օֆի մրցումները:
Բայց այսօր եւ վաղը տակաւին տեղի պիտի ունենան փլէյ-ինի զտումները, որմէ ետք պիտի յստականան Արեւմտեան եւ Արեւելեան շրջաններու վերջին 2 խումբերը:
Կոլտըն Սթէյթ Ուորիըրզ (10-րդ) պիտի մրցի Լոս Անճելըս Քլիփըրզի (9-րդ) դաշտին վրայ, ուր յաղթող խումբը պիտի մրցի Ֆինիքս Սանզ (7-րդ) – Փորթլենտ Թրէյլ Պլէյզըրզ (8-րդ) մրցումին պարտուողին դէմ` 8-րդ դիրքին համար:
Արեւելեան շրջանին մէջ, Մայեմի Հիթ (10-րդ) պիտի մրցի Չարլոթ Հորնեթցի (9-րդ) դաշտին վրայ, եւ յաղթանակը պիտի մրցի Ֆիլատելֆիա 76-ըրզ (7-րդ) – Օրլանտօ Մեճիք (8-րդ) մրցումին պարտուողին դէմ` փլէյ-օֆի 8-րդ եւ վերջին դիրքին համար:
Իւրաքանչիւր տարուան նման, թիւ 1 դասուած խումբը պիտի մրցի 8-րդին դէմ, 2-րդը` 7-րդին, 3-րդը` 6-րդին եւ 4-րդը` 5-րդին:
Ստորեւ կը ներկայացնենք ընդհանուր դասաւորումը` 82 մրցումներէ ետք:
| ԱՐԵՒՄՏԵԱՆ ՇՐՋԱՆ | ՅԱՂԹ. | ՊԱՐՏ. |
| 1.- Օքլահոմա Սիթի Թանտըր | 64 | 18 |
| 2.- Սան Անթոնիօ Սփըրզ | 62 | 20 |
| 3.- Տենվըր Նակեթց | 54 | 28 |
| 4.- Լոս Անճելըս Լէյքըրզ | 53 | 29 |
| 5.- Հիուսթըն Ռոքեթց | 52 | 30 |
| 6.- Մինեսոթա Թիմպըրվուլվզ | 49 | 33 |
| 7- Ֆինիքս Սանզ | 45 | 37 |
| 8.- Փորթլենտ Թրէյլ Պլէյզըրզ | 42 | 40 |
| 9.- Լոս Անճելըս Քլիփըրզ | 42 | 40 |
| 10.- Կոլտըն Սթէյթ Ուորիըրզ | 37 | 45 |
| ԱՐԵՒԵԼԵԱՆ ՇՐՋԱՆ | ՅԱՂԹ. | ՊԱՐՏ. |
| 1.- Տիթրոյիթ Փիսթընզ | 60 | 22 |
| 2.- Պոսթըն Սելթիքս | 56 | 26 |
| 3.- Նիւ Եորք Նիքս | 53 | 29 |
| 4.- Քլիվլենտ Քեվելիրզ | 52 | 30 |
| 5.- Թորոնթօ Ռեփթըրզ | 46 | 36 |
| 6.- Աթլանթա Հոքս | 46 | 36 |
| 7.- Ֆիլատելֆիա 76-ըրզ | 45 | 37 |
| 8.- Օրլանտօ Մեճիք | 45 | 37 |
| 9.- Չարլոթ Հորնեթց | 44 | 38 |
| 10.- Մայեմի Հիթ | 43 | 39 |