Ալեն Սիմոնյանը Ստամբուլում կհանդիպի Ադրբեջանի և Վրաստանի գործընկերների հետ

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի․ /ԱՌԿԱ/․ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մի քանի օրից կմեկնի Ստամբուլ՝ մասնակցելու Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ համաժողովին։
Այս մասին նա հայտնել է այսօր ճեպազրույցի ժամանակ։
«Բազմաթիվ խորհրդարանների ղեկավարներ են այնտեղ լինելու։ Նախատեսված հանդիպում կա այս պահի դրությամբ 2 գործընկերոջ՝ Ադրբեջանի և Վրաստանի գործընկերների հետ», – ասաց Սիմոնյանը։