
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Այսօրվանից մի խումբ սրտացավ տիկնայք նստացույց են իրականացնելու գլխավոր դատախազության շենքի առջև՝ «Ծաղկազարդի գործով» կալանավորված 18-ամյա Դավիթի ազատության պահանջով։
Նստացույցն իրականացվելու է հերթափոխի սկզբունքով՝ ամեն օր մինչև ժամը 20:00-ը։
Եթե դուք ևս գտնում եք, որ Դավիթի կալանքը բացարձակ անթույլատրելի է, կարող եք այցելել, համերաշխություն հայտնել, գուցե նաև՝ հերթափոխով մասնակցել նստացույցին։
ՀԳ. Ապրե՛ն կազմակերպիչները, հատկապես տիկին Սայիդա Պողոսյանը»։