ԵԱ․ Ռոբերտ Հովհաննիսյանը չորրորդ հաղթանակից հետո կիսում է առաջին տեղը

Ապրիլի 7-ից 19-ը Լեհաստանի Կատովիցե քաղաքում անցկացվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռոբերտ Հովհաննիսյանը 4-րդ խաղափուլուլից հետո իսպանացի Էդուարդո Իտուրիսագա Բոնելիի հետ կիսում է առաջին եւ երկրորդ տեղերը։

Շանթ Սարգսյանը սեւ ֆիգուրներով ոչ ոքի է խաղացել իտալացի Լուկա Մորոնիի հետ եւ 3,5 միավորով բաժանում է 3-34-րդ տեղերը։

Հայաստանի ներկայացուցիչներից 3,5-ական միավոր ունեն նաեւ Էմին Օհանյանն ու Հայկ Մարտիրոսյանը։

Առաջնությանը մասնակցում են 43 երկրների 502 շախմատիստներ, կանցկացվի 11 տուր։

Հայաստանից մասնակցում է15 շախմատիստ՝

  • ՄԳ Շանթ Սարգսյան
  • ՄԳ Հայկ Մարտիրոսյան
  • ՄԳ Ռոբերտ Հովհաննիսյան
  • ՄԳ Գաբրիել Սարգսյան
  • ՄԳ Մանուէլ Պետրոսյան
  • ՄՎ Արթուր Դավթյան
  • ՄԳ Մամիկոն Ղարիբյան
  • ՄԳ Էմին Օհանյան
  • ՄՎ Արսեն Դավթյան
  • ՄՎ Ռոբերտ Փիլիպոսյան
  • ՄՎ Վահե Սուքիասյան
  • ՖՎ Տիգրան Համբարձումյան
  • ԿՄԳ Մարիամ Մկրտչյան
  • ՖՎ Հայկ Երիցյան
  • Րաֆֆի Ղազարյան

Leave a Comment