ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավար Սատու Կոյվուին։ Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Կոյվուին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, շնորհակալություն է հայտնել առաքելության իրականացրած աշխատանքի համար և ընդգծել, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակել արդյունավետ համագործակցությունը։ Ի՞նչ է հայտնի առաքելության նորանշանակ ղեկավարի մասին: Թեմայի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը:
«Սատու Կոյվուն այդ պաշտոնին նշանակվել է փետրվարին՝ փոխարինելով գերմանացի Մարկուս Ռիտերին: Մարտին արդեն ժամանել է Երևան և մի քանի օր է, ինչ ստանձնել է պաշտոնը: Արդեն հասցրել է հանդիպել վարչապետի և նախագահի հետ, բայց այս դեպքում ավելի կարևոր է հենց անվտանգության խորհրդի հետ համագործակցությունը, քանի որ հենց այդ կառույցի հետ է համաձայնեցնում իր քայլերը, քաղաքացիական առաքելությունը: Սատու Կոյվուն ներկայացնում է Ֆինլանդիան: Նա ոստիկանության բարձրաստիճան սպա է և մինչ այդ բավական հարուստ փորձ է ձեռք բերել տարբեր երկրներում քաղաքացիական և խաղաղապահ առաքելություններում: Մասնավորապես՝ աշխատել է ՄԱԿ-ի և ԵՄ առաքելություններում Ռուանդայում, Նամիբիայում և Կիպրոսում»,-ասել է Երկանյանը:
Արդյո՞ք արդյունավետ է առաքելության իրականացրած աշխատանքը: Այն ծառայո՞ւմ է իր նպատակին: Իսկ խաղաղ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո առաքելությունը կհառանա՞ Հայաստանից:
Մանրամասները՝ ամբողջական տեսանյութում: