Եվրոպայի երկրները պատրաստ են ընդունել ցանկացած «պատիժ» Դոնալդ Թրամփից, միայն թե ԱՄՆ-ը դուրս չգա ՆԱՏՕ-ից, գրում է The Times-ը։
Վերջին շրջանում լրատվամիջոցները պնդում էին, որ ԱՄՆ նախագահի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի միջև զրույցի ընթացքում Թրամփը «բարկությունից դուրս էր եկել» և սպառնացել է պատժել այն երկրներին, որոնք չեն ցանկանում աջակցել Վաշինգտոնին։
Իսկ Politico-ն նույնիսկ հայտնել էր, որ Թրամփի և Ռյուտեի զրույցը լի էր վիրավորական արտահայտություններով։