«Եփած հավի ծիծաղն է գալիս», երբ նմանատիպ հայտարարություններ են հնչում գլխի տարբեր ձևեր ունեցող ՔՊ-ականների շուրթերից, քանի որ կասկածի տակ դնել ՔՊ-ի՝ արտաքին ուժերի կողմից կառավարվող քաղաքական ուժ լինելու փաստը նույնն է, ինչ հայտարարել, թե «մածունը սև է»: Միայն բրիտանական MI6-ի ղեկավար Մուրի հետ Նիկոլի ունեցած հաճախակի հանդիպումները բավական են՝ Գրիգորյան Նարեկի սուտը բռնելու համար. շատ դժվար է մտաբերել որևէ երկիր, որի ղեկավարն այդքան սերտ շփումների մեջ եղած լինի նմանատիպ կառույցների ղեկավարների հետ: Դե իսկ Էրդողանի գիրքն ամուր գրկելու մասին պատմությունը կամ բոլոր հնարավոր գերտերությունների ու տերություների ղեկավարևների տակն ընկնելու ու տարբեր ժամանակահատվածներում տարբեր երկրների ղեկավարների կոշիկը լիզելու մասին վկայող փաստերի մասին խոսելն ավելորդ է: Առհասրաակ ո՞ւմ աջակցությամբ տեղի ունեցավ 2018-ի հեղափոխությունը, ովքե՞ր էին փողոցային Նիկոլին SMS-ներ գրողները…
Այնպես որ՝ հերքել ակնհայտը Նարեկի մոտ չի ստացվի. ՔՊ-ն ոչ միայն արտաքին ազդեցության տակ գտնվող ու օտար օրակարգ սպասրակող ուժ է, այլև օտար ուժերն են, որ ծնունդ են տվել սույն պրոյեկտին. պետք էր գործիք՝ Հայաստանը լիովին դնելու արտաքին կառավարման տակ, ինչն էլ արվեց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: