Բագրատ Սրբազանի գործով նախնական լսումների փուլն ավարտվում է, սակայն առանցքային հարցերի պատասխանները չկան

Ավարտվում է 18 արդարների գործով նախնական դատալսումների փուլը: Շուտով կհարցաքննվեն վկաները, կզննվեն մյուս ապացույցները: Սակայն բազմաթիվ հարցեր կան «ապացույցների» վավերականության վերաբերյալ.

– Արդյո՞ք օրինական է եղել Բագրատ Սրբազանի կեցավայրի գաղտնալսումը

– Ինչո՞ւ գաղտնալսումների գրեթե կեսը չի լսվում: Հնարավո՞ր է` միտումնավոր ջնջվել են մեղադրյալների անմեղությունը ապացուցող հատվածները

– Ինչո՞ւ չի կատարվել որևէ փորձաքննություն` նույնականացնելու համար գաղտնալսումներում խոսող անձանց ինքնությունը, ինչպես նաև ձեռագրաբանական քննություն` պարզելու գրավոր «ապացույցների» պատկանելությունը

Բայց նույնիսկ առանց վերոնշյալների պաշտպանական կողմը բավականաչափ ապացույցներ ունի` փաստելու, որ Բագրատ արք. Գալստանյանն ու աջակիցները ահաբեկչություն և իշխանության զավթում չեն կազմակերպել:

18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա ապրիլի 9-ին, ժամը 15:30-ին, Երևանի Ընդհանուր Իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում (հասցե՝ Արշակունյաց 24/1)։

Leave a Comment