Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը բաշխման ցանցին միացման համար դիմող անձից գանձվող միացման վճարների մեծությունը սահմանված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններով։
Համաձայն նշված կանոնների միացման վճարները հաշվարկվում են որպես ստանդարտ միացման վճարի և լրացուցիչ վճարի գումար, իսկ ստանդարտ միացման վճարը հաշվարկվում է որպես ստանդարտ միացման ծախսերի և սպառողի կողմից հետագա շահագործման հաշվարկային ժամկետում էլեկտրաէներգիայի դիմաց վճարումներով ընկերության կողմից ներգրավված կապիտալի վերադարձի (շահույթի և մաշվածության միջոցով) բերված արժեքի տարբերություն։
Ստանդարտ միացման ծախսերը հաշվարկելու համար օգտագործվում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից միացման աշխատանքներում օգտագործվող նյութերի և սարքավորումների, ինչպես նաև շինմոնտաժային աշխատանքների արժեքներով։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել միացման վճարների հաշվարկման մեթոդաբանության հիմքում ընկած հարաչափերի փոփոխության վերաբերյալ տեղեկատվություն, մասնավորապես, նոր բաժանորդների բաշխման ցանցին միացման համար անհրաժեշտ շինմոնտաժային աշխատանքների և ապրանքանյութական արժեքների ձեռքբերման ուղղությամբ իրականացվող ծախսերի նվազեցման, էլեկտրաէներգիայի սպառման ծավալների փոփոխության, ինչպես նաև սակագնի մարժայի հաշվարկում ներառված շահույթի և մաշվածության ցուցանիշների փոփոխության վերաբերյալ։
Համագործակցելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ներկայացուցիչների հետ՝ ուսումնասիրելով նախորդ տարվա ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի, սպառողների կողմից էլեկտրաէներգիայի սպառման միջոցով միացման ծախսերի հատուցման ծավալների, սպառման համակարգերի՝ բաշխման ցանցին միացման գործընթացում կիրառվող սարքավորումների, ենթակառուցվածքների, աշխատանքների և այլ գործոնների նախահաշիվների փոփոխությունները՝ հանձնաժողովը մշակել է սպառման համակարգերի՝ բաշխման ցանցին միացման վճարների վերանայման վերաբերյալ որոշման նախագիծ։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Առաջարկվող փոփոխությունները
Որոշման նախագծով առաջարկվում, հաշվի առնելով առկա փոփոխությունները, նվազեցնել միացման վճարները՝ հետևյալ սպառողական խմբերի սպառման համակարգերի համար.
- Առանձնատների, բազմաբնակարան շենքերում գտնվող բնակարանների և առևտրային սպառողների 0,22 կՎ լարման սպառման համակարգերի միացում,
- առևտրային սպառողների 0,4 կՎ լարման սպառման համակարգերի միացում,
- բազմաբնակարան շենքերի 0,4 կՎ լարման սպառման համակարգերի միացում։
Փոփոխությունը՝ թվերով
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34 րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» №523-Ն որոշման 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնների №4 հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հավելվածի 1-ին կետի Աղյուսակ N1-ում «277», «300», «229», «234» թվերը փոխարինել համապատասխանաբար «166», «199», «124», «140» թվերով.
| Միացման տեսակը | Միացվող առավելագույն հզորությունը |
Ստանդարտ միացման վճարը հազար դրամ |
|
| Երևան քաղաքի տարածք | Հայաստանի Հանրապետության տարածք (բացառությամբ Երևան քաղաքի) |
||
| Միաֆազ (0.22 կՎ) |
10 կՎԱ |
166 |
229 |
|
14 կՎԱ |
199 |
234 |
|
| Միացման ուժեղացում |
10կՎԱ-ից 14 կՎԱ |
140 |
5 |
2) hավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետում «300 000» թիվը և «երեք հարյուր հազար» բառերը փոխարինել «229 000» թվով և «երկու հարյուր քսանինը հազար» բառերով.
3) հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետում «46 000», «20 000» թվերը և «քառասունվեց հազար», «քսան հազար» բառերը փոխարինել համապատասխանաբար «16 000», «9 000» թվերով և «տասնվեց հազար», «ինը հազար» բառերով.
Ըստ այդմ՝
2. 0.4 կՎ լարմամբ միացվող առանձնատների և առևտրային սպառողների սպառման համակարգերի ստանդարտ միացման վճարները (ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը) որոշվում են հետևյալ բանաձևով`
Վստ = Վհ + Վփ * Պհզ
որտեղ`
- 1) Վհ-ն հաստատուն ծախսերի մեծությունն է, որն ընդունվում է հավասար 229 000 (երկու հարյուր քսանինը հազար) դրամի,
- 2) Վփ-ն փոփոխական ծախսերի մեծությունն է, որը յուրաքանչյուր կՎԱ-ի համար Երևան քաղաքի տարածքում ընդունվում է հավասար 16 000 ( տասնվեց հազար) դրամի, իսկ Հայաստանի Հանրապետության այլ տարածքներում՝ 9 000 (ինը հազար) դրամի
4) hավելվածի 3-րդ կետի Աղյուսակ N2–ում «672», «448», «769», «520» թվերը փոխարինել համապատասխանաբար «406», «275», «424», «318» թվերով.
| Միաֆազ միացմամբ
բնակարանների և առևտրային սպառողների քանակը |
Մեկ բնակարանի կամ առևտրային սպառողի միացման վճարը միաֆազ միացման դեպքում, հազար դրամ (ներառյալ` ավելացված արժեքի հարկը) | |||
| 10 կՎԱ հզորություն | 14 կՎԱ հզորություն | |||
| Երևան քաղաքի տարածք | Հայաստանի Հանրապետության
տարածք (բացառությամբ Երևան քաղաքի) |
Երևան քաղաքի տարածք | Հայաստանի Հանրապետության
տարածք (բացառությամբ Երևան քաղաքի) |
|
| 406 | 275 | 424 | 318 | |
5) hավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետում «300 000» թիվը և «երեք հարյուր հազար» բառերը փոխարինել «229 000» թվով և «երկու հարյուր քսանինը հազար» բառերով,
6) hավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետում «89 000», «42 000» թվերը և «ութսունինը հազար», «քառասուներկու հազար» բառերը փոխարինել համապատասխանաբար «61 000», «28 000» թվերով և «վաթսունմեկ հազար», «քսանութ հազար» բառերով։
Ըստ այդմ՝
4. Բազմաբնակարան շենքերի բնակարանների և առևտրային սպառողների միացման վճարները 0.4 կՎ լարմամբ միացման դեպքում (ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը) որոշվում են հետևյալ բանաձևով`
Վ3 = Վհ + Վփ * Պհզ
որտեղ՝
1) Վհ-ն հաստատուն ծախսերի մեծությունն է, որն ընդունվում է հավասար 229 000 (երեք հարյուր հազար) դրամի,
2) Վփ-ն փոփոխական ծախսերի մեծությունն է, որը յուրաքանչյուր կՎԱ-ի համար Երևան քաղաքի տարածքում ընդունվում է հավասար 61 000 (վաթսունմեկ հազար) դրամի, իսկ Հայաստանի Հանրապետության այլ տարածքներում՝ 28 000 (քսանութ հազար) դրամի