Սպասվում են տեղումներ, որոշ մարզերում՝ ձյան տեսքով․ 5-7 աստիճանով կցրտի

Սպասվում են տեղումներ, որոշ մարզերում՝ ձյան տեսքով․ 5-7 աստիճանով կցրտի

8 ապրիլի 2026 – 10:43 AMT

PanARMENIAN.Net – Հյուսիսարևմուտքից ցուրտ ճակատի ներխուժմամբ պայմանավորված ապրիլի 9-10-ին ամբողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, Շիրակում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում ձյան տեսքով։

Այդ օրերին նշված հատվածներում կանխատեսվում է ձյան ծածկի ավելացում 20-50 սմ-ով, սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց։

Ապրիլի 8-10-ին առանձին շրջաններում սպասվում քամու ուժգնացում՝ 24-27մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, ապրիլի 11-ին նույնքան կբարձրանա։

Երևանում ապրիլի 8-ին, 11-ին և 12-ին սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 9-ին և 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, ինչպես նաև քամու ուժգնացում՝ մինչև 13-16 մ/վ արագությամբ։ Ապրիլի 19-ի ցերեկը մայրաքաղաքում սպասվում է +14 աստիճան:

Leave a Comment