«Կրոկուս»-ի ահաբեկիչների թիրախը «Մոսկվա-Սիթի»-ին էր – armeniatoday.am

Մերձմոսկովյան շրջանում 2024-ին «Կրոկուս Սիթի Հոլ»-ում ահաբեկչություն իրականացրած անձանց նախնական թիրախը «Մոսկվա-Սիթի»-ն էր, գրել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրավապահներին։

Նշվում է, որ ահաբեկչություն իրականացրածների թիրախը Մոսկվայի «Մոսկվա-Սիթի» բիզնես կենտրոնի աշտարակներից մեկն էր, սակայն այն գնահատվել է որպես ոչ նպատակահարմար, և ընտրվել է համերգասրահը։

Ահաբեկչությունը տեղի էր ունեցել 2024-ի մարտի 22-ին, զոհվել էր 144 մարդ։ Մոսկվայի Բասմանի դատարանը կալանավորել էր ահաբեկչության գործով 8 մեղադրյալի։

Ձերբակալվածներից մեկը խոստովանել էր, որ մարտի 4-ին ժամանել էր Թուրքիայից։ ՌԴ ԱԻՆ ցուցակում ահաբեկչության զոհերի թվում էր Լիլիթ Խալիտի Իսրայելյանը։ Զոհերի թվում էր նաև հայազգի 35-ամյա Կարեն Ենգիբարյանը, որը մարդկանց էր փրկել։ 2025-ին Ռուսաստանի ՔԿ-ն հայտնել էր, որ «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչությունը բացահայտված է։

Leave a Comment