Իրանը մերժել է ԱՄՆ բոլոր ծրագրերը և պատրաստել է իր սեփականը․ Իրանի Գերագույն խորհուրդ

Հակառակորդն անհերքելի, պատմական և ջախջախիչ պարտություն է կրել Իրանի ժողովրդի դեմ իր անպատվաբեր, անօրինական և հանցավոր պատերազմում։ Իրանը մեծ հաղթանակ է տարել և ստիպել է ԱՄՆ-ին ընդունել իր 10 կետից բաղկացած առաջարկը։ Հայտարարել են Իրանի անվտանգության խորհուրդից։

Խորհուրդից նշել են՝ Իրանը մերժել է թշնամու բոլոր ծրագրերը և պատրաստել է իր սեփական 10 կետանոց ծրագիրը, որը ամերիկյան կողմին է փոխանցվել Պակիստանի միջոցով:

Իրանի Գերագույն խորհուրդը ներկայացրել է իր ծրագիրը, համաձայն որի նախատեսվում է․

-Իրանական զինված ուժերի հետ համակարգված կերպով Հորմուզի նեղուցով վերահսկվող անցում։

-Դիմադրության առանցքի բոլոր անդամների դեմ պատերազմը դադարեցնելու անհրաժեշտությունը (ինչը կնշանակեր Իսրայելի ագրեսիայի պատմական պարտություն)։

-ԱՄՆ մարտական ուժերի դուրսբերում տարածաշրջանի բոլոր բազաներից և տեղակայման կետերից։

-Հորմուզի նեղուցով անվտանգ անցման արձանագրության ստեղծում, որը երաշխավորում է Իրանի վերահսկողությունը։

-Իրանին փոխհատուցման լրիվ վճարում՝ ըստ գնահատականների։

-Բոլոր առաջնային և երկրորդային պատժամիջոցների վերացում, ինչպես նաև ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհրդի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը։

-Արտասահմանում իրանական բոլոր սառեցված ակտիվների ապասառեցում։

Այս բոլոր դրույթների հաստատում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պարտադիր բանաձևում։

Leave a Comment