Միացյալ Նահանգները երկու շաբաթով հետաձգում է Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հնարավոր հարվածները, երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Հիմնվելով Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի և ֆելդմարշալ Ասիմ Մունիրի հետ զրույցների վրա և ի պատասխան այսօր երեկոյան Իրանի դեմ ավերիչ ուժի կիրառումը հետաձգելու նրանց խնդրանքի՝ մինչև Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Հորմուզի նեղուցը լիովին, անհապաղ և անվտանգ կերպով վերաբացելու պատրաստակամությունը, ես համաձայն եմ երկու շաբաթով դադարեցնել Իրանի դեմ ռմբակոծություններն ու հարձակումները», – գրել է նա Truth Social-ում։
Երեքշաբթի օրը Պակիստանի վարչապետը խնդրել է ԱՄՆ նախագահին երկարաձգել Իրանի հետ համաձայնության հասնելու վերջնաժամկետը՝ նշելով, որ կարգավորման հասնելու դիվանագիտական ջանքերը «կայուն առաջընթաց են գրանցում և ունեն մոտ ապագայում զգալի արդյունքներ տալու ներուժ»։ Շարիֆը առաջարկել է, որ Իրանի իշխանությունները այս ժամանակահատվածում բացեն Հորմուզի նեղուցը՝ «որպես բարի կամքի դրսևորում»։