Իրանը կրակ է բացել իսրայելական կոնտեյներային նավի վրա

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ իրանական ուժերը հարձակվել են իսրայելական կոնտեյներատորային նավի վրա՝ պնդելով, որ նավը ռազմական բեռ էր տեղափոխում Իսրայելի համար։

«Հրթիռային հարվածը հասցվել է Իսրայելի ռեժիմին պատկանող կոնտեյներային նավին, որի առաջադրանքն էր ցամաքային ճանապարհով ռեժիմին ռազմական տեխնիկա մատակարարելը՝ օգտագործելով ԱՄԷ-ի Խոր Ֆաքան նավահանգիստը՝ առանց Հորմուզի նեղուցով անցնելու», – ասվում է Fars լրատվական գործակալության կողմից հրապարակված հայտարարության մեջ։

Պահապանների կորպուսը սա անվանել է նախազգուշացում բոլոր այն նավերին, որոնք «ցանկանում են համագործակցել» ԱՄՆ-ի և Իսրայելի հետ։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նաև հայտնել է, որ հարվածել է Իսրայելի ավելի քան 30 թիրախի:

Leave a Comment