Հայաստանում հարցվածների 60%-ը երկրի քաղաքական իրավիճակը համարում է լարված. սոցհարցում

Հայաստանում հարցվածների 60%-ը երկրում տիրող քաղաքական իրավիճակը համարում է լարված, հայտնել է GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը

Հայաստանում հարցվածների 60%-ը երկրի քաղաքական իրավիճակը համարում է լարված. սոցհարցում


ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլ․/ԱՌԿԱ/․ Հայաստանում հարցվածների 60%-ը երկրում տիրող քաղաքական իրավիճակը համարում է լարված, հայտնել է GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը:


Նրա խոսքով՝ հարցվածների 30,7%-ը իրավիճակը գնահատել է որպես «ավելի շուտ լարված», իսկ 30,2%-ը՝ «շատ լարված»:


Միևնույն ժամանակ, հարցվածների 13%-ը երկրի քաղաքական իրավիճակը անվանել է լիովին հանգիստ, ևս 23,4%-ը՝ ավելի շուտ հանգիստ, նշել է Նավասարդյանը երեքշաբթի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:


Մարտի 1-ից ապրիլ ընկած ժամանակահատվածում Հայաստանում անցկացված հեռախոսային հարցմանը մասնակցել է 1001 քաղաքացի:


 

Leave a Comment