
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «մի ամբողջ քաղաքակրթություն կոչնչանա» այս գիշեր։ Նա այս մասին գրել է TruthSocial սոցցանցում։
«Այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կոչնչանա, և այն այլևս երբեք հետ չի բերվի։ Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, բայց, ամենայն հավանականությամբ, այդպես էլ կլինի: Այնուամենայնիվ, հիմա, երբ տեղի է ունեցել ռեժիմի ամբողջական և լիակատար փոփոխություն, որտեղ գերակշռում են այլ, ավելի խելացի և պակաս արմատական մտքեր, գուցե հեղափոխական ինչ-որ հրաշալի բան տեղի ունենա, ո՞վ գիտի: Մենք դա կիմանանք այսօր երեկոյան: Աստված օրհնի Իրանի ժողովրդին»,- գրել է Թրամփը: