Սամվել Կարապետյանի կողմից այլ երկրների քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացն արդեն սկսել է։ Այս մասին հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուակցության անդամ Ալեքսան Ալեքսանյանը։
«Սամվել Կարապետյանը 2 ամսից, երբ ընտրվի վարչապետ՝ կունենա միայն ՀՀ քաղաքացիություն»,- նշել է նա:
Նա տեղեկացրեց, որ Ռուսաստանի քաղաքացիությունից բացի, Սամվել Կարապետյանն ունի նաև Հայաստանի և եվրոպական երկրի քաղաքացիություն, թե կոնկրետ որ երկրի մասին է խոսքը՝ նա չմանրամասնեց։