
Ուկրաինան Ռուսաստանին է ներկայացրել էներգետիկ հրադադարի առաջարկ։ Այս մասին իր ելույթում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Եթե Ռուսաստանը դադարեցնի Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումները, մենք նույն կերպ կպատասխանենք։ Մեր կողմից նման առաջարկ է արվել ամերիկացիների միջոցով», – նշել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին նաև հիշեցրել է, որ Կիևը բազմիցս Մոսկվային առաջարկել է հրադադար Զատկի տոների համար, սակայն Ռուսաստանի ղեկավարությունը մերժել է։