Միրզոյանը և Կալասը քննարկել են Մերձավոր Արևելքում իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունները

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ 

Ըստ գերատեսչության՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում զարգացումների և իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունների շուրջ, ինչպես նաև քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հետևողական կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները:

Նշվում է, որ անդրադարձ է կատարվել առաջիկա բարձրաստիճան այցերի և միջոցառումների օրակարգային հարցերին և նախաձեռնություններին, որոնք միտված են շոշափելի արդյունքների շարունակական ապահովմանը: 

Հունվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ կառավարությունը ձգտում է Եվրամիությանը լիիրավ անդամակցության և դա դիտարկում է որպես ռազմավարական ուղղություն։

 

Leave a Comment