Քաղաքապետարանը խստացնում է մոտեցումները ապօրինի ավտոտնակների օրինականացման հարցում և քաղաքացիներին հորդորում այդ պահանջով տեղական ինքնակառավարման մարմիններին այլևս չդիմել։ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ վերահաստատել է՝ նման ավտոտնակների օրինականացումն անհնար է, և դրանք ենթակա են ապամոնտաժման։ Ոլորտի մասնագետներն էլ հիշեցնում են՝ գերակշիռ դեպքերում ավտոտնակները համայնքապատկան հողերի վրա են, ինչը տեղական իշխանություններին հիմք է տալիս դրանք քանդելու որոշումներ կայացնելու։