ՔՊ–ն ԿԲ նախագահի պաշտոնում կրկին Մարտին Գալստյանին է տեսնում

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնին առաջադրել է Մարտին Գալստյանի թեկնածությունը, քանի որ ավարտվում է նրա պաշտոնավարման առաջին ժամկետը։ ԱԺ–ում Գալստյանը պատասխանել է ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հարցերին, անդրադարձել է Հայաստանի մակրոտնտեսական ու ֆինանսական շուկաների կայունության խնդրին։

Չի բացառվում, որ առաջիկայում Հայաստանը կունենա սեփական էլեկտրոնային դրամը։ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ասում է, որ դա, որպես կանոն, ամենահարմար գործիքն է փոխանցումների համար։ ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը հարցեր ունի ԿԲ նախագահին․

-Մենք կունենանք դրամի էլեկտորանային ձևը կամ կրիպտոդրա՞մ»։

-Փորձելու ենք այնպես անել, որ շուկայում ունենանք հեղինակավար խաղացող, որը այդ ծառայությունները շուկայում կմատուցի։ Դա մասնավոր փող է լինելու, կրիպտոդրամ չի լինի»։

Բացի այդ՝ ապագայում Հայաստանում ներդրումային ուղղվածության բանկերի լիցենզավորման հնարավորություն էլ կստեղծվի, ասում է Մարտին Գալստյանը․

«Լավ գաղափար ունենք, որը մեր լեքսիկոն ով անվանում ենք «Լեգոլիցենզիայի հնարավորություն», այսինքն` եթե կա ֆինանսական ինստիտուտ, որն ուզում է վերցնել ավելի փոքր փաթեթով ֆինանսական ծառայություններ մատուցել ու պատասխանատվություն ավելի փոքր կապիտալի պայմաններում, բայց կարող է մրցակցել այն խաղացողների հետ, որ այսօր դոմինանտ են, մենք իրենց այդ հնարավորությունը ուզում ենք ընձեռել»։

Մակրոտնտեսական կայունությունն այլընտրանք չունի, այն հասարակության ֆունդամենտալ զարգացման նախապայմաններից է՝ կարծում է Կենտրոնական բանկի նախագահը։ 2020–ի համավարակից, 44-օրյա պատերազմից, ռուս–ուկրաինական հակամարտությունից հետո այժմ նոր ճգնաժամային փուլ ենք մտնում՝ պայմանավորված Մերձավոր Արևելքում և Իրանում տիրող իրավիճակով։ Գալստյանը նշում է՝ դեռ հայտնի չէ, թե ինչ է լինելու հետագայում։ Տարբեր ճգնաժամային իրավիճակներում ԿԲ–ն միջամտել է արտարժութային շուկային, պահուստների միջոցով կայունություն է ապահովել․

«2008–2009 թթ․գլոբալ ֆինանսական ճգնաժամի ընթացքում դրամի փոխարժեքը որոշակիորեն զսպելու համար օգտագործել ենք մեր պահուստների3 0 %–ը, 2014-2015 թթ․ռուսական ճգնաժամի ընթացքում մենք օգտագործել ենք մեր պահուստների ոտ 44 %–ը։ Մենք վաճառել ենք պահուստներ, որպեսզի փոխարժեքը պահենք»։

2020–ին, սակայն, ռազմավարական որոշում կայացվեց, որ փոխարժեքը շոկը կլանող գործիք է լինելու։ Այդ տարի օգտագործել են պահուստների 15 %-ը։ 2023–2024 թթ. նվազման մասին Գալստյանը չի խոսում․

«Այս պահի դրությամբ մեր պահուստները մոտավորապես 5,5 մլրդ դոլար մակարդակի վրա են, բայց ոչ թեէ դքան պահուստների մակարդակն է կարևոր, այլ այն քայլը, որ մենք չվախեցանք ու 2020–ի ամենաբարդ իրավիճակում թողեցինք, որ փոխարժեքը լողա ու արժեզրկվի ու կլանի էդ պրոբլեմները։»

2021–ի հունվարին ՀՀ–ն եվրոբոնդ թողարկեց՝ 3,18 % եկամտաբերությամբ։ Սա ցույց է տալիս, որ ԿԲ քաղաքականությունը ճիշտ էր՝ ամփոփում է գլխավոր դրամատան ղեկավարը։ Նա նշում է, որ պետական պարտատոմսերը դրամով 8,5 % են, մինչդեռ մի  քանի տարի առաջ շուրջ 12 % էին։ Պետությունը մոտ 4 % սկսել է խնայել։ ArCa համակարգը վերափոխվել է՝ ասում Գալստյանը։ Այս պահին տասը առևտրային բանկ ու մեկ վճարահաշվարկային կազմակերպություն ArCa pay–ի միջոցով հաշիվների միջև փոխացումները անվճար են կատարում։ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը արձագանքում է․

«Բանկային ծառայությունների ինֆլացիայի մասին եմ ուզում ձեզ հարցնել։ 24 ժամ չկա՝ ես բանկերից մեկից մեյլ եմ ստացել, որ ծառայությունները թանկանում են, ցանկանում են դրա փոխարեն փոխհատուցել ինչ–որ մի ծառայության սահմանաչափի վճարմամբ։ Թանկացնում են այն, ինչը, ես ուզեմ թե չուզեմ, պետք է վճարեմ, առաջարկում են մի բան, որը, չգիտեմ, ինչպես են մատուցելու»։

Մարտին Գալստյանն ընդգծում է՝ 2024–ի վերջին հետազոտություններով պարզվել է հետևյալը․

«Ընդհանուր ծառայությունների գնաճը մոտ 30 % էր, բանկային ծառայություններինը՝ 7 %։ Դա ներառում էր բոլոր տիպի ծառայություններն ու բանկերը»։

Մարտին Գալստյանը նաև մրցակցության մասին է խոսում։ Նշում է՝ լիկվիդայնությոնը բարձր պահելու համար կարևորը բանկային համակարգի արտահանելի դառնալն է։ Բանկերը սպասարկում են ռեզիդենտ ու ոչ ռեզիդենտ քաղաքացիներին։ Որպես բանկերի կողմից իրական հատվածի ներդրում հիշեցնում է՝ օրերս չորս բանկ առաջին անգամ 300 մլն դոլարի սինդիկացված վարկ են տվել Firebird AI ընկերությանը։ Նախագիծը Հայաստանում արհեստական բանականության ժամանակակից տվյալների կենտրոն ստեղծելու նպատակ ունի։ 

Leave a Comment