Տիգրան Ավինյանի որոշումը. մեկ անձից գնում՝ Բաբաջանյան-Աշտարակի խճուղու անավարտ մասի համար

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը 2026 թվականի ապրիլի 1-ին ստորագրել է N 1678-Ա որոշումը՝ Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածի անավարտ մասի նախագծանախահաշվային փաստաթղթերի վերանայման ծառայությունների ձեռքբերման մասին՝ մեկ անձից գնում կատարելու ձևով:

Մասնավորապես, Բաբաջանյան-Աշտարակի խճուղու անավարտ մասի (կմ 1+820-ից մինչև կմ 1+980), որը ներառում է 160մ հիմնական ճանապարհը և շուրջ 110մ մոտեցնող ճանապարհները (ընդհանուր՝ 270 մ), նախագծանախահաշվային փաստաթղթերի վերանայման ծառայության ձեռքբերումն իրականացվելու է «Գնումների մասին» օրենքի հիման վրա՝  մեկ անձից գնում կատարելու ձևով:

Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դրվել է «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենի վրա: Որոշման կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը:

Leave a Comment